Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

«Օլիգարխազերծ» ընտրություն

«Օլիգարխազերծ» ընտրություն
25.01.2013 | 01:26

Յուրաքանչյուր ընտրության ժամանակ օլիգարխների դերն «անփոխարինելի» է, քանի որ կուսակցությունները հիմնվում են նրանց ֆինանսական աջակցության վրա: Այս անգամ, մեր տեղեկություններով, իշխող կուսակցությունը որոշում է կայացրել չօգտվել վերջիններիս «ծառայություններից»:
Պատճառն այն է, որ վերընտրվելու դեպքում գործող նախագահը մտադիր է հնարավորինս ձեռքերն «ազատել» ու ոչ մի պարտավորություն չունենալ օլիգարխների հանդեպ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ